Երեւանի Հանրապետության հրապարակում լիբանանահայ հայրենադարձների նախաձեռնությամբ տեղի է ունենում մոմավառություն` ի հիշատակ Բեյրութում տեղի ունեցած պայթյունի զոհերի:
Հիշեցնենք, որ Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած հզոր պայթյունի հետեւանքով 100–ից ավելի մարդ է զոհվել, իսկ 4000–ից ավելի մարդ վիրավոր է:
Նախնական տվյալներով պայթյունի հետևանքով վեց հայ է մահացել, որոնց թվում են Լիբանանի «Քաթաեբ» կուսակցության գլխավոր քարտուղար Նիզար Նաջարյանը, բուժքույր Ջեսիկա Բեզջյանը։։
Այսօրվանից Լիբանանում եռօրյա սուգ է հայտարարվել, իսկ Բեյրութը ճանաչվել է աղետի գոտի։