Ռեալիթի-շոուի աստղ Քիմ Քարդաշյանը կոչ է արել աղոթել Բեյրութի համար, որտեղ նախորդ օրը տեղի է ունեցել հզոր պայթյուն, որի հետեւանքով զոհվել է 135 մարդ: Քիմը Twitter-ում կիսվել է #PrayForBeirut («Աղոթիր Բեյրութի համար») հեշթեգով:
Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով զոհերի թիվը հասել է 135-ի: Լիբանանի փրկարարները շարունակում են շենքերի փլատակների տակ մարդկանց որոնումները: RTE-ն հայտնում է, որ մոտ 5000 մարդ վնասվածքներ է ստացել, մոտ 250 000 մարդ անօթեւան է մնացել։
Զոհերի թիվը հավանաբար կավելանա։ Լիբանանի նախագահ Միշել Աունը հայտնել է, որ պայթել է 2750 տոննա ամոնիումի նիտրատ, որը բռնագրավումից հետո վեց տարի պահվել է նավահանգստի պահեստում: