Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է է ԱԺ նախկին պատգամավոր Լեւոն Սարգսյանի՝ «Ալրաղացի Լյովիկի» նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը վերահաստատելու մասին միջնորդությունը։ Այս մասին NEWS.am-ի հայտնեց Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։

Հիշեցնենք, որ 2020 թվականի մարտի 20-ին ՌԴ-ն բավարարել էր Սարգսյանին Հայաստանի իրավապահ մարմիններին հանձնելու վերաբերյալ հայկական կողմի միջնորդությունը, արտահանձնումը տեղի էր ունեցել օգոստոսի 6-ին։


Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, Ռուսաստանում Հայաստանի ոստիկանության ներկայացուցչության եւ ՌԴ ՆԳՆ համապատասխան ստորաբաժանումների համատեղ իրականացված լայնածավալ օպերատիվ-որոնողական աշխատանքի արդյունքում նոյեմբերի 21-ին ՌԴ Մոսկվայի մարզի Զելենոգրադ քաղաքում հայտնաբերվել եւ ձերբակալվել է Երեւանի բնակիչ 51-ամյա Լեւոն Հրաչյայի Սարգսյանը:

Նա 2018-ի հոկտեմբերի 1-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-2-րդ կետերի եւ 223-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:

Նշենք, որ նա ԱԺ նախկին պատգամավոր է, պատգամավոր է եղել 1999-2007 թվականներին: Լեւոն Սարգսյանը հայտնի է Ալրաղացի Լյով մականունով:

Նշենք, որ Լեւոն Սարգսյանը մեղադրվում է 11 տարի առաջ Արմեն Ավետիսյանի առանձնատան վրա կատարված ավազակային ավավազակային հարձակումը պատվիրելու մեջ։