Պատմաբան Վահրամ Թոքմաջյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մարտի մեկ, իշխանության բռնություն տեսած բոլոր մարդիկ, հասկանում ու ապրումակցում են Բելառուսում ընթացող գործընթացների մասնակիցներին՝ խաղաղ ցուցարարներին:
Դա նորմալ է: Նորմալ է նաև, որ քաղաքացիական հասարակությունը հանդես է գալիս կոչով, հորդորներով:
Մի տեսակ չեմ հասկանում ահասարսուռ նկարներ տարածելու իմաստը, բայց երևի դա էլ է նորմալ: Չնայած մեր աչքը սովոր է: Ավելին, սովոր է սեփական մաշկից:
Բայց այ չեմ հասկանում էդ նկարներին զուգահեռ իշխանությունների վրա հոխորտալը: Չէ, իշխանության վրա հոխորտալ միշտ կարելի է: Չկա իշխանություն, որ դրա առիթը չտա:
Ճիշտ հասկանանք իրար:
Նիկոլն ինչ պտի անի, գնա Բելառուսում միտինգ առաջնորդի՞, թե ԱԺ-ից պատվիրակություն ուղարկի, որ ցուցարարներին սենդվիչ բաժանեն: Ուզենք, թե չուզենք, մենք էդ գրողի տարած ԵԱՏՄ ակումբի անդամ ենք:
ԱՄՆ, Ռուսաստանի կամ ԵՄ-ի ղեկավարներից պահանջեն միջամտել Բելառուսի ներքին գործերին, էլի հասկանալի է:
Մեր սաղ դարդերը դզել-փչել էինք, մնացել էր Բելառուսի ներքին գործերին խառնվեինք պետական մակարդակով:
Հ.Գ.
Ասածս բնավ կապ չունի շնորհավորել-չշնորհավորելու հետ»: