Մինսկում ընթացող բողոքի ակցիաների ժամանակ ուժայինները ձերբակալել են ՀՀ քաղաքացի Վարդան Գրիգորյանին, տղամարդու հանդեպ բռնություն է կիրառվել, փոխանցում է Sputnik Armenia-ն։
Արդյունքում նա հայտնվել է Մինսկի Օկրեստինի փողոցում գտնվող քննչական մեկուսարանում։ Այնտեղից, ծեծի ենթարկվելուց հետո, տղամարդը տեղափոխվել է հիվանդանոց։ Դուրս գրվելով՝ Գրիգորյանը վերադարձել է մեկուսարան՝ փաստաթղթերը վերցնելու։ Նրա դեմքին և մեջքին մահակի հարվածների հետքեր են եղել։
Զանգվածային ցույցերի ընթացքում ձերբակալվածը հայտարարել է, որ ցույցերին չի մասնակցել, պարզապես այդ պահին փողոցում է եղել։ Գրիգորյանը նշել է, որ ինքը Բելառուս է եկել քաղաքական ապաստան խնդրելու։