Սաուդյան Արաբիայի Յանբու քաղաքի բնակիչը «հեծնել է» աշխարհի ամենամեծ շնաձկանը: Unilad-ը հրապարակել է տեսանյութ:
Կադրերում երևում է մի տղամարդ՝ Զաքի Ալ-Սաբահի անունով, որը կանգնած է նավակի եզրին, որի շուրջը լողում են մի քանի շնաձկներ: Տղամարդը կարծես ընտրում է, թե որը թիրախավորի:
Երբ շնաձուկը մոտենում է նավակին, Ալ-Սաբահին ցատկում է ուղիղ նրա մեջքին, թեքվում առաջ և բռնում նրա թիկունքի լողաթևից՝ հավասարակշռությունը պահպանելու համար: Շնաձուկը չի արձագանքում մարդու գործողություններին, բայց կանգ է առնում: