Բէյրութի աղետալի պայթյունի հետեւանքով զոհերի թիվը հասավ 15-ի։ Լիբանանյան Զահլե քաղաքի հիվանդանոցում բժիշկների օգնությամբ 24 օր մահվան դեմ պայքար տանող մեր հայրենակցուհի Անեթ Խաչիկյանը այսօր առավոտ մահացավ, հաղորդում է Arevelk.am-ը:
Պայթյունի հետեւանքով ստեղծված իրավիճակի պատճառով շատ վիրավորներ փոխադրվել էին հեռավոր քաղաքների հիվանդանոցներ, անոնցից մեկն էլ 60-ն անց հայուհին էր։ Նա ամուսնացած էր տեղացի արաբի հետ եւ մինչեւ այս պահը այլ տվյալներ չկան իր մասին։