Քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնին դեղորայքային կոմայի մեջ է գտնվում և միացված է թոքերի արհեստական շնչառության սարքին, հաղորդել են «Շարիտե» կլինիկայից։

Նրա վիճակն առաջվա պես ծանր, բայց կայուն է գնահատվում․ կյանքին վտանգ չի սպառնում։ Շարիտեում նաև հայտնել են ախտանշանների «որոշակի բարելավման» մասին։

Դեռեւս հնարավոր չէ կանխատեսել Նավալնիի առողջության համար հնարավոր հետևանքները:

Քաղաքական գործիչն ուշագնաց էր եղել օգոստոսի 20-ին, Տոմսկից Մոսկվա թռչող ինքնաթիռում: Նա արտակարգ վայրէջքից հետո հոսպիտալացվեց Օմսկում:

Գրեթե երկու օր անց Նավալնին տեղափոխվեց Բեռլին: Այնտեղ նրա մոտ խոլինէսթերազի ինհիբիտորների խմբի նյութով թունավորում ախտորոշվեց: