Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը գովեստի խոսքեր է ասել գերմանացի կիսապաշտպան Տոնի Կրոսի հասցեին:
«Երբ ես դադարեմ մարզել, ապա կկարողանամ ասել, որ աշխատել եմ Ռոնալդուի, Բեյլի, Մոդրիչի, Ռամոսի ու Կրոսի պես ֆուտբոլիստների հետ: Տոնին յուրահատուկ ֆուտբոլիստ է ու մեծ պրոֆեսիոնալ: Զարմանալի է տեսնել, թե ինչպես է նա աշխատում ամեր օրն: Կրոսին կհիշեն որպես անհավանական ֆուտբոլիստ, լավագույններից մեկն իր դիրքում: Տոնիի գլխավոր արժանիքը հանգստությունն է: Կրոսը քչախոս է, սակայն շատ դեպքերում նրա խոսքը վճռորոշ է եղել հանդերձարանում»,- Զիդանի խոսքը մեջբերում է Real France-ը:
Հիշեցնենք, որ 30-ամյա Կրոսը 2014 թվականից է խաղում «Ռեալում», որի կազմում անցկացրել է 278 հանդիպում, դարձել 19 գոլի ու 68 գոլային փոխանցման հեղինակ: