Սաուդյան Արաբիայի «Ալ Նասրի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն վստահ է, որ հյուսիսամերիկյան ՄԼՍ-ի առաջնությունը խաղամակարդակով զիջում է Սաուդյան Արաբիայի առաջնությանը։

«Սաուդյան լիգան ավելի լավն է, քան ՄԼՍ-ը։ Ես 100 տոկոս վստահ եմ, որ չեմ վերադառնա որեւէ եվրոպական ակումբ։ Ես բացեցի ճանապարհը Սաուդյան Արաբիայի լիգա, հիմա շատ խաղացողներ գալիս են այստեղ։ Մեկ տարի հետո Սաուդյան Արաբիայի լիգան հետ կթողնի Թուրքիայի եւ Նիդերլանդների լիգաները»,- Ռոնալդուի խոսքը մեջբերում է alarabiya-ն։


Ռոնալդուն «Ալ Նասրին» միացել է այս տարվա հունվարին, 16 խաղում խփել է 14 գոլ, կատարել 2 գոլային փոխանցում։