Փետրվարի 14-ին նշվում է սիրահարների օրը՝ Սուրբ Վալենտինի տոնը։ Այդ օրը բոլորը շնորհավորում են միմյանց ու սեր խոստովանում:
Այս տոնի կապակցությամբ զրուցեցինք բոլորի սերն ու համակրանքը վայելող երգիչ, ՀՀ վաստակավոր արտիստ Արման Հովհաննիսյանի հետ, ով ArmStar.am-ին պատմեց իր սիրո պատմությունը:
Պարզվում է` Արմանն իր կնոջը` Աննային, հանդիպել է գեղեցկության մրցույթներից մեկի ժամանակ, որտեղ ինքը ժյուրիի կազմում է եղել, իսկ իր ապագա կինը`մրցույթի մասնակից: Նա այդ ժամանակ 21 տարեկան էր , իսկ Աննան` 15-16: “Երբ նրան տեսա, շատ հավանեցի և հետը ծանոթանալու առիթ էի փնտրում”:
Արման Հովհաննիսյանն իր կնոջ հետ ծանոթացել է մրցույթի կազմակերպիչների`իր ընկերների օգնությամբ: “Հիմա կոնկրետ չեմ հիշում, թե ինչպես, բայց ինձ հաջողվեց այնպես անել, որ նա այժմ իմ կողքին է”:
Հետաքրքրվեցինք նաև, թե ինչպես է նա իր կնոջն ամուսնության առաջարկ արել.“Նման առիթ չի եղել, որովհետև ես փախցրել եմ կնոջս: Մենք միասին փախել ենք, իսկ մեկուկես ամիս անց հարսանիք ենք արել”,-ArmStar.am-ին պատմեց երգիչը:
Ինչ վերաբերում է Սուրբ Վալենտինի տոնին, Արմանն ասաց, որ սիրում է այդ օրը լավ անցկացնել, եթե, իհարկե, Հայաստանում է լինում: “Այս տարի վստահեմ, որ կնշենք… Դեռևս չենք որոշել, թե ինչպես, բայց մի բան կանենք: Ընտանիքներով երևի կհավաքվենք ու կնշենք”, -եզրափակեց Արման Հովհաննիսյանը:



 
										
										 
										
										 
										
										 
					






 
		 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 «Եղել են ինձ ճնշելու փորձեր, բայց ռեկտորը հասկացել է, որ դա վատ հետեւանքներ կունենա ԵՊՀ–ի համար». Արայիկ Հարությունյան
										«Եղել են ինձ ճնշելու փորձեր, բայց ռեկտորը հասկացել է, որ դա վատ հետեւանքներ կունենա ԵՊՀ–ի համար». Արայիկ Հարությունյան				 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
				 
				 
				 
				 
				 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					