Ալկոհոլային թունավորումից վերջին մեկ օրում մահվան եւս մեկ նոր դեպք է արձանագրվել։ Այս մասին հայտնեց Առողջապահության նախարարի մամուլի խոսնալ Ալինա Նիկողոսյանը։

Հիվանդանոցում այս պահին բուժում է ստանում 5 քաղաքացի, թունավորման նոր դեպքեր չեն գրանցվել։


Այսպիսով, ալկոհոլային թունավորումից մահացածների թիվը հասավ 18-ի։

Արձանագրվել էր թունավորման ընդհանուր 46 դեպք, որոնցից 29-ը Արմավիրի մարզում, 7-ը՝ Երեւանում, 2-ը՝ Կոտայքի մարզում։ Բոլոր քաղաքացիները թունավորվել էին մեթիլ սպիրտից։

Սպիրտը վերավաճառած, դրանից օղի ստացած երեք տղամարդ կալանավորված է, երկուսը Արմավիրի բնակիչ են։