Որոշ ալկոհոլային խմիչքներ կարելի է համարել ավելի վտանգավոր, քան մյուսները, քանի որ դրանք ավելի շատ վնաս են հասցնում օրգանիզմին։ Այսպիսի կարծիք է հայտնել սրտաբան Ռուստամ Օսմանովը (Ռուսաստան)։

«Փրայմ» գործակալության հետ զրույցում մասնագետը նշել է, որ կոնյակը շատ բարձր կալորիականություն ունի։ Իսկ ալկոհոլային կոկտեյլներն ու փրփրուն գինիները պետք չէ չարաշահել՝ դրանցում պարունակվող մեծ քանակությամբ շաքարի պատճառով։


Ինչ վերաբերում է գարեջրին, այն նույնպես անվնաս չէ՝ գարեջուրն, ըստ մասնագետի, ավելորդ ծանրաբեռնվածություն է ստեղծում երիկամներում։

Փորձագետը առավել քիչ վնասակար ալկոհոլային խմիչք համարել է գինին։ Սակայն նա նաեւ զգուշացրել է, որ այն պետք է քիչ քանակությամբ օգտագործել։