DPA-ն, հղում անելով Գերմանիայի Պաշտպանության նախարարությանը, հաղորդում է, որ Բեռլինը Ալեքսեյ Նավալնիի բժշկական հետազոտության արդյունքները չի տրամադրի Մոսկվային: Այդ նյութերը փոխանցվել են Քիմիական զենքի արգելման կազմակերպությանը, ասվում է հաղորդագրությունում:
Իր հերթին, ԳԴՀ կառավարության ներկայացուցիչ Մարտինա Ֆիցը հայտարարել է, որ Գերմանիան անհրաժեշտ չի համարում «այդ տվյալները անմիջականորեն Ռուսաստանին փոխանցելը»: Ռուսական կողմին ընդդիմադիրի հետ կապված իրավիճակի մասին տեղեկություններ հաղորդվում են, հավելել է նա: