Պարացետամոլը աշխարհում ամենատարածված ցավազրկողներից մեկն է։ Բայց Օհայոյի համալսարանի գիտնականների խումբը Բոլդուին Ուզի գլխավորությամբ պարզել է, որ պարացետամոլը, բացի ցավազրկելուց, նաև զրկում է կարեկցանցի զգացումից ու ստիպում գնալ չարդարացված ռիսկի։ Դեղի ակտիվ նյութը ացետամինոֆենն է, որը բթացնում է կարեկցանքի զգացումը, թույլ չի տալիս նկատել, որ ինչ որ մեկին վիրավորեցինք կամ ցավ պատճառեցինք։ Ինչ վերաբերում է ռիսկին, ապա գիտնականը համոզված է, որ ացետամինոֆենի պատճառով մարդիկ վախ չեն զգում ռիսկի գնալուց։ Իսկ ԱՄՆ-ում բնակչության 25 տոկոսը պարբերաբար պարացետամոլ է ընդունում, ու դա գիտնականի կարծիքով, չի կարող անհանգստացնող չլինել։ Ի դեպ ապացուցված է նաև, որ շատ դեպքերում պարացետամոլը այնքան էլ արդյունավետ ցավազրկող չէ, պարզապես հանդես է գալիս պլացեբոյի դերում։ Ու չնայած այդ բացահայտմանը ՝ պարացետամոլը մնում է աշխարհում ամենավաճառվող և կորոնավիրուսի դեմ պայքարում հիվանդության առաջին օրերին ամենաարդյունավետ դեղը։