Իսկական սեր գտնելու միակ ձևը սիրո համար սիրտը բաց պահելն է։ Բայց դուք այդ փուլն արդեն անցել եք․․․ Դուք հոգնել եք սխալ մարդկանց վրա ժամանակ ու էներգիա ծախսելուց։ Այլևս չեք ուզում հիասթափություն ու ցավ զգալ, հերթական անգամ կոտրած տաշտակի առաջ հայտնվել։ Դուք չարչարվել եք, որ հանգստություն ու երջանկության զգացում ձեռք բերեք։ Ու հիմա ահավոր վախենում եք, որ ինչ-որ մեկը նորից կմտնի ձեր կյանք ու ամեն ինչ կոչնչացնի։
Բայց մեկ է, չեք ուզում հրաժարվել սիրուց։ Երազում եք հանդիպել անհրաժեշտ մարդուն․ նրան, ով ձեզ կստիպի աշխարհի ամենասիրելի ու պաշտելի կինն զգալ։ Թեև վախենում եք՝ նորից սխալվեք։ Նույնիսկ այդքան ապրումներից հետո դուք դեռ չգիտեք՝ ինչպես պիտի ձեզ պահեք, որ տղամարդու ձեռքում խաղալիք չդառնաք։ Կարելի՞ է սիրել ամբողջ սրտով ու միաժամանակ պաշտպանել ինքդ քեզ։ Հնարավո՞ր է նման ինքնանվիրումը համակցել ներքին սահմանների հետ։ Այո, դա լիովին իրական է։
Bestinfo.am-ը կներկայացնի 9 կետ, որոնք ձեզ կօգնեն անվտանգ զգալ՝ սիրտը բաց պահելով տղամարդու առաջ, որին հանդիպում եք։
Խուսափեք ակներև ցածր ինքնագնահատականով տղամարդուց: Եթե տղամարդը չի սիրում ու չի գնահատում ինքն իրեն, հազիվ թե կարողանա իսկապես սիրել ու գնահատել ձեզ։ Բարձր ինքնագնահատականով մեկին գտեք: Դա շատ կարևոր է։
Համոզվեք, որ ընտանեկան հարաբերություններին վերաբերող նրա արժեքները համապատասխանում են ձերին: Ուշադիր հետևեք նրա կյանքին։ Ձեր տղամարդն առողջ, երկարատև հարաբերություններ ունի՞ ընկերների, ընտանիքի հետ։ Պարտականություններ ունի՞։ Ֆինանսապես ապհաո՞վ է։ Կարողացե՞լ է լավ հարաբերություներ պահպանել նախկին կնոջ ու երեխաների հետ (եթե ունի)։ Համոզվեք, որ նրա կյանքը հարթ է, նախքան ձեր կյանք հրավիրելը։
Մի ընդունեք նրա վատ պահվածքը: Հիշեք՝ տղամարդու ո՛ր պահվածքն է նախկինում փչացրել ձեր հարաբերությունները, գրեք թղթին։ Ձեր նախկինը պասիվ-ագրեսի՞վ էր, հոռետե՞ս, չափազանց քննադատո՞ղ, չշփվող կամ սա՞ռը։ Եթե ձեր այժմյան տղամարդը նույն կերպ է վարվում, խնդրեք վերջ տալ դրան։ Եթե չի կարող կամ չի ուզում, թողեք նրան։ Դուք ավելի լավ կյանքի եք արժանի։
Ուշադրություն դարձրեք նրա արածներին, ոչ թե՝ ասածներին: Տղամարդու գործողություններն ավելի լավ են ցույց տալիս ձեր հանդեպ նրա իրական վերաբերմունքը, քան՝ խոսքերը։ Մի՞շտ է ձեզ համար ժամանակ գտնում։ Մի՞շտ է կապի մեջ։ Միշտ կատարո՞ւմ է խոստումները։ Հանդիպեք նրա հետ, ով լրջմիտ է, հոգատար, շռայլ, հետևողական, ու անպայման հենց այդպիսի ամուսին էլ կունենաք։
Համոզվեք, որ նա ձեզ ընդգրկում է իր կյանքի բոլոր ոլորտներ: Ժամանակի ընթացքում նա ձեզ պետք է ընդգրկի իր կյանքի յուրաքանչյուր ոլորտում։ Նա միշտ ուրախ է ձեզ տեսնելու համար՝ իր տանը, թե գրասենյակում։ Հրավիրում է ժամանակ անցկացնել իր ընտանիքի հետ։ Ու հպարտորեն ձեզ ներկայացնում է իր ընկերներին։ Եթե տղամարդն իրոք պատրաստ է ձեզ հետ կիսել իր կյանքը, ուրեմն հենց նա է ձեզ անհրաժեշտ։
Համոզվեք, որ նրա համար առաջին տեղում եք: Եթե տղամարդը սիրում է ձեզ, պիտի առավելություն տա։ Նա պիտի ցանկանա միշտ ձեզ հետ ժամանակ անցկացնել և ուղղակի կխոսի ձեր հանդեպ իր զգացմունքներից։ Դուք ստիպված չեք լինի հարցեր տալ, թե իրեն ինչպես է զգում, կամ անհամբեր սպասել նրա զանգին։ Եթե նա սիրահարված է ձեզ, դուք դա կզգաք։ Իսկ եթե կասկածում եք, ուրիշին գտեք։
Պաշտպանեք ձեզ: Եթե ինչ-որ բան անհանգստացնում է ձեզ, նրան ասեք դրա մասին։ Եթե նա անընդհատ վիրավորում է ձեզ ու ստիպում պաշտպանվել, դա վատ նշան է։ Միայն թե նախ գնահատեք ձեր սեփական պահվածքը և անհրաժեշտ շտկումներ արեք։ Հանդիպեք այնպիսի տղամարդու հետ, որը կարողանում է ինքնատիրապետել և ղեկավարել իր զգացմունքները։ Ձեզ էլ նույն կերպ պահեք։
Մի շտապեք ինտիմ հարաբերություններ սկսել․ ով ձեզնով հետաքրքրված է, կսպասի: Անկասկած սիրած մարդու հետ սեքսը հիասքանչ է։ Բայց եթե դուք լրջորեն փնտրում եք նրան՝ միակին, ճիշտ կլինի մի քիչ սպասելը։ Պլատոնական հարաբերությունները ձեզ անհրաժեշտ են, որպեսզի ձեր միջև իսկական հուզական կապ հաստատվի։ Եթե տղամարդն անկեղծորեն հետաքրքրված է ձեզնով, կսպասի, մինչև շատ ուժեք ցանկանաք մերձենալ իր հետ։ Իսկ եթե նրան ավելի շատ սեքսն է պետք, քան դուք, չի սպասի։
Համոզվեք, որ նրա կողքին ձեզ թուլացած ու երջանիկ եք զգում: Եթե տղամարդու կողքին սթրես ու անհանգստոթւյուն եք զգում կամ ստիպված եք ոտքերի ծայրերին քայլել, ուրեմն մի բան այն չի։ Վստահեք ձեր ներքին ձայնին և ուշադիր հետևեք՝ ձեզ ինչպես եք զգում հարաբերություններում։ Եթե ձեր զույգն ավելի շատ վատ օրեր ունի, քան լավ, գուցե արժե, որ դուք առաջ ընթանաք առանց նրա։ Ճիշտ հարաբերությունների դեպքում դուք ձեզ հարմարավետ եք զգում, երկուսդ էլ երջանիկ եք ու հանգիստ։ Հենց դրա մասին են խոսում բոլոր հաջողակ զույգերը։
Սովորելով պահպանել ներքին սահմանները և բարձր սպասելիքները՝ դուք կարող եք անվտանգ բացել ձեր սիրտը տղամարդու առաջ։ Այլևս երբեք նրա ձեռքին խաղալիք չեք դառնա։ Եվ դա սիրո իսկական մոգությունն է։
Նյութը հրապարակման պատրաստեց Bestinfo.Am-ը