Ամուսնանալու 6 սարսափելի և 5 հիանալի պատճառ
Նախկինում կարծում էին, որ ամուսնությունը ցանկացած մարդու համար անխուսափելի մի բան է, սակայն այժմ հոգեբանները պնդում են՝ երջանկությունը պարտադիր չէ կապել ամուսնական կյանքի հետ։
Նրանք առանձնացնում են 6 իրավիճակ, որոնց կուլ գնալով՝ պետք չէ կապել կյանքը ամուսնական կապերով.


1. Դուք վախենում եք միայնությունից.
Շատերը մենակության վախից դրդված միջակ կամ նույնիսկ բացահայտ «թունավոր» հարաբերություններ են ունենում:

Այո, մենակությունը սարսափելի է: Բայց ավելի սարսափելի է ամուսնանալ մի մարդու հետ, ով ձեզ չի համապատասխանում։ Ոչ ոք չի ուզում միայնակ ծերանալ։ Բայց դա չպետք է լինի ամուսնության միակ պատճառը։


2. Դուք ցանկանում եք լուծել հարաբերությունների հետ կապված խնդիրները.
Եթե հարաբերություններում խնդիրներ ունեք, ամուսնությունը դրանք չի շտկի։ Բայց շատերը հակառակն են կարծում։ Ավաղ, ամուսնությունը միայն կուժեղացնի առկա հակասությունները։


Հիշեք, որ հարսանիքը ընդամենը մեկ օր է, իսկ ամուսնությունը՝ ամբողջ կյանքի համար։
3. Դուք ցանկանում եք դրանով ինչ-որ բան ապացուցել․

Հասարակությունը մեզ պարտադրում է երջանիկ կյանքի որոշակի պատկեր՝ ընտանիք, երեխաներ, հարմարավետ տուն։
Ի վերջո, մենք հաճախ հավասարության նշան ենք դնում ամուսնության և մեծանալու միջև: Զարմանալի չէ, որ շատերն ամուսնանում են, միայն հաջողակ զգալու համար:
Ինչ-որ մեկը փորձում է այս կերպ ապացուցել իր կայացած լինելը, ինչ-որ մեկը ցանկանում է ցույց տալ, նախկին զուգընկերոջը, որ գլուխ կհանի առանց նրա։ Ինչ-որ մեկը ձգտում է ուրիշներին ցույց տալ իր երջանկությունը։ Իսկ ինչ-որ մեկը պարզապես երազում է գեղեցիկ հարսանիքի մասին։

Պետք չէ որևէ մեկին ոչինչ ապացուցել, հատկապես՝ ինքներդ ձեզ։
4. Դուք ցանկանում եք, որ մեկը ձեր մասին հոգ տանի (և հակառակը)․
Այո, ամուսնությունը հոգատարություն է: Այն զուգընկերային հարաբերություն է։

Բայց եթե դա ձեզ համար միայն առիթ է, որ ինչ-որ մեկը պատասխանատվություն կրի ձեր կյանքի համար, ապա դա ոչ թե ամուսնություն է, այլ շահագործում։ Միմյանցից կախված լինելը ճիշտ թունավոր հարաբերությունների նշան է:
Միայն լիովին անկախ անհատը կարող է ստեղծել առողջ հարաբերություններ. Կախվածությունը երբեք երջանկություն չի բերի ոչ ձեզ, ոչ էլ ձեր զուգընկերոջը։
5. Դուք փորձում եք լրացնել դատարկությունը.

Բոլորն ունեն անցյալի հոգեբանական տրավմաներ, և դրանք ազդում են յուրաքանչյուր որոշման վրա։ Հատկապես դժվար է հաղթահարել մանկական տրավմաները։ Շատերը տրվում են երջանիկ ընտանեկան կյանքի մասին երևակայություններին, որպեսզի փոխհատուցեն բռնությունը և անտարբերությունը, որոնք նրանք ապրել են մանկության տարիներին: Մյուսներն ամուսնանում են միայն այն պատճառով, որ կյանքում չեն տեսնում որևէ հեռանկար։ Ցավոք, հնարավոր չէ հին վիրավորանքների շուրջ կյանք կառուցել։ Առանց բուժելու ձեր վերքերը, դուք չեք կարողանա ստեղծել ամուր հիմք համատեղ կյանքի համար։
6. Ձեզ ճնշում են հանգամանքները․


Դուք ծերանում եք։ Ցանկանում եք երեխաներ ունենալ։ Բոլոր ընկերներն արդեն ամուսնացել են։ Դա նորմալ է: Դուք չեք ուզում նրանցից ետ մնալ։
Բայց հիշեք, որ երջանիկ կյանքի համար պարտադիր չէ ամուսնանալ: Դա միայն ավանդույթների ճնշումն է, որը իրականությանը չի համապատասխանում։
Չնայած այն հանգամանքին, որ շատ մարդիկ դժգոհ են ամուսնական կյանքից, հասարակությունն ամուսնացածներին ավելի բարձր է գնահատում, քան չամուսնացածներին։ Շրջապատը միշտ հավանություն է տալիս հարաբերություններ ստեղծելու մեր ջանքերին, նույնիսկ եթե միայնակ ավելի լավ ենք մեզ զգում։
Միʹ լսեք նրանց։ Մտածեք, դուք ուզում եք լինել ինչ-որ մեկի հետ, թե դուք այսպես ձեզ ավելի լավ եք զգում։
Իսկ երբ հասկանալ, որ ամուսնանալու պահը հասունացել է: Հոգեբանները նշում են 5 հանգամանք.

1. Դուք երկուսդ էլ լիարժեք անհատներ եք․
Ամուսնությունը չի նշանակում հրաժարվել անհատականությունից: Իսկապես ամուր հարաբերությունները երկու լիարժեք մարդկանց կապն է, որոնք լրացնում են միմյանց:
2. Դուք լիովին վստահում եք միմյանց․


Փաստ է, որ վստահությունը բոլոր հարաբերությունների կարևորագույն հիմքն է։ Վստահությունը շատ դժվար է կառուցել և գրեթե անհնար՝ վերադարձնել։ Միայն վստահության վրա կարելի է երկարատև, սերտ հարաբերություններ կառուցել։
3. Դուք կարողանում եք համակերպվել․


Հակամարտություններն անխուսափելի են։ Նույնիսկ ամենամտերիմ մարդիկ երբեմն վիճում են։ Պետք է ուշադրություն դարձնել տարաձայնությունների արագ և խելամիտ կերպով լուծման կարողությանը։


4. Դուք բավականին լավ եք ճանաչում միմյանց․
Միայն բավականաչափ ժամանակ անցկացնելով մարդու հետ, կարող ես լիովին ճանաչել նրան։ Ժամանակը սուբյեկտիվ հասկացություն է և յուրաքանչյուրի համար այդ շրջանն ունի իր տևողությունը: Բայց ոչ մի դեպքում մի ամուսնացեք այն մարդու հետ, ում քիչ ժամանակ է, ինչ ճանաչում եք, կամ նրան ճանաչում եք մակերեսորեն։
5. Դուք ազատ արտահայտում եք ձեր սերը․


Հարաբերություններն ուսումնասիրած հոգեբանները 5:1 «կախարդական գործակից» են բացահայտել, որը երաշխավորում է ամուսնության անվտանգությունը: Դա նշանակում է, որ վեճի ընթացքում յուրաքանչյուր բացասական փոխազդեցության համար մնացած ժամանակ պետք է լինի 5 դրական փոխազդեցություն։


Դա չի նշանակում, որ պետք է անընդհատ գրկախառնվել։ Սակայն սիրո կանոնավոր դրսևորումները, հումորի ընդհանուր զգացումը, ֆիզիկական և զգացմունքային մտերմությունը ամուր հարաբերությունների համար պարտադիր պայմաններ են: