«Սուրիկ Խաչատրյանի կազմակեր­պած հանցախմբի մեջ առանձ­նահատուկ դերակատարում են ունեցել իր եղբայրները, մասնավորապես՝ Սեյրան Խաչատրյանը (մականունը՝ Աղա­լար) և նրա որդիները: Բոլորը գիտեն, որ Սեյրան Խաչատրյանն է 99-ին հարբած, զինված բանդայով հարձակվել Գորիսի մի շարք բնակիչների վրա, նրանց պատճառել մարմնական ծանր վնասվածքներ: 2000-ին նա է, որ զինված հարձակում է գործել Վերիշեն գյուղի բնակիչ Վարազդատի տան վրա՝ վերջինիս սպանելու մտադրությամբ: Վարազդատը մի կերպ իրեն նետել է լուսամատից և թաքնվելով՝ փրկել է իր կյանքը»,- Aravot.am-ի հետ զրույցում Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի եղբոր հետ կապված ոճրագործությունների մասին նոր բացա­հայտումներ է ներկայացրել  Գորիսի՝ 1992- 94 թվականների քաղաքապետ, տարածաշրջանի ինքնապաշտպանության կոմի­տեի համանախագահ Սամվել Հարությունյանը:

 Նրա պատմելով՝ 2000թ.- ին Սեյրան Խաչատրյանը կրակել և ծանր վիրավորել է Գորիսի բնակիչ մի երիտասարդի, անու­նը՝ Գարիկ.

 «Այդ հանցանքների համար ոչ միայն չի պատժվել՝ ձերբակալվել է, քրեա­կան գործ է հարուցվել, բայց կարճ ժամա­նակ անց նրան տրվել է գժի թուղթ, և այդ թղթի հովանու ներքո նա չի կրել քրե­ական պատասխանատվություն: 2000-ին մի դեպքի առնչությամբ բախում պետք է տեղի ունենար իմ՝ նկատմամբ, ես դիմել եմ Գորիսի ոստիկանապետին՝ այն ժամանակվա գնդապետ Պետրոսյանին, և Սյունիքի մարզային դատախազին: Այդ դիմումում նշել եմ, որ հանցագործություն է տեղի ու­նեցել որովհետև գիժ չի Սեյրան Խա­չատրյանը, նրան տրվել է գժի թուղթ, նա մի շարք ոճիրներ է հեղինակել՝ պատաս­խանատվության չի ենթարկվել: Իսկ եթե գիժ է, ապա նրա տեղը գժանոցում է: Պա­տասխան ստացել եմ, բայց մինչև օրս Սեյրան Խաչատրյանը ոչ բանտում է, ոչ գժանոցում: Իսկ դրանից հետո նա և նրա որդիները հեղինակել են բազմաթիվ ոճրագործություններ: Նրա որդին՝ Էլնոր Խաչատրյանը, 2004-ին Սերոբ Խաչատր­յանի որդու՝ Սարգիսի հետ միասին առանձ­նակի դաժանությամբ սպանել են Գորիսի 30-ամյա բնակիչ, կարծեմ 3 անչափա­հասների հայր Հովհաննես Բադալյանին: Սեյրան Խաչատրյանի որդին 1 օր ան­գամ չի ազատազրկվել: Սեյրան Խաչատրյանի չգրանցված, ապօրինի, հար­կեր չվճարող օբյեկտներից մեկում էլ 2004-ին Սուրիկ-Սեյրան-Սերոբ Խաչատրյանների մորաքրոջ թոռը՝ Գրիգոր Մանուչարյանը, առանձնակի դաժանությամբ՝ կացնահարելով սպանել է Իրանի Իսլամա­կան Հանրապետության մի քաղաքացու և ազատազրկման է դատապարտվել ընդա­մենը 13 տարով»: