Արցախի տեղեկատվական շտաբը ֆեյսբուքյան էջում լուսանկարներ է հրապարակել՝ զգուշացնելով, որ լուսանկարներում կոմուլյատիվ բեկորային, այսինքն` կասետային չպայթած ռումբեր են:


«Մայրաքաղաքում կամ ցանկացած վայրում հանդիպելու դեպքում հանկարծ ձեռք չտալ: Վերջին օրերին հակառակորդը կիրառել է նշված զենքից, ինչը երկարաժամկետ վտանգ է ներկայացնելու քաղաքացիական բնակչության համար»,-գրված է հաղորդագրության մեջ՝ հորդորելով զգույշ լինել և հարկ եղած դեպքում զանգահարել 911, 101,112 համարներով։