Մինչ ակտիվիստներն քաղաքապետարանի դիմաց նստացույց անելով պահանջում են  Հենրիկ Նավասարդյանի և Միսակ Համբարձումյանի պաշտոնանկությունները, նոր օրինախախտումներ են գրանցվում  հենց քաղաքապետարանի աշխատակիցների կողմից:

Երեկ, քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար  Սերգեյ Մակարյանն իր  աշխատասենյակում պատուհանի  մոտ ծխել  և  մոխիրը դուրս է  թափել  պատուհանից դուրս այն դեպքում, երբ պատուհանի տակ մարդիկ են կանգնած:

Պետք է  նկատել, որ օրենքն արգելում է  ծխել  քաղաքապետարանի շենքում և ցանկացած պաշտոնյայի աշխատասենյակում` անկախ պաշտոնից:

Փաստորեն, մի պաշտոնյա, ով պետք է  հետևի օրենքներին, հենց  ինքն է  խախտում այն  և  նույնիսկ հանրության առաջ  խոստովանում այդ մասին:

Ակտիվիստների հետ զրույցում նա նշել է. «Էդ կաբինետն իմն ա, իմ տիրապետության տակ ա, պատուհանով, վարագույրով, ամեն ինչով»:

Ակտիվիստի այն հարցին, թե դա թու՞յլ է տալիս պատուհանից մոխիրը կտացնել ներքև, նա պատասխանեց. «Պատուհանից ու՞ր են կտացնում»:

Ակտիվիստներն էլ  հուշեցին, որ մոխրամանի մեջ են կտացնում սիգարետի մոխիրը, ոչ թե պատուհանից դուրս, ինչին ի պատասխան պաշտոնյան պատասխանեց. «Էդ իմ  իրավունքն ա»:

Այս ամենի հետ մեկտեղ Ս. Մակարյանը նաև սպառնաց, ասելով. «Զգուշացնում եմ, եթե իմ պատուհանի ուղղությամբ կամերաներ տեսա, վատ հետևանք կունենա:

 

Մանրամասները`  Արշակ Զաքարյանի տեսանյութում