Մինչ ակտիվիստներն քաղաքապետարանի դիմաց նստացույց անելով պահանջում են Հենրիկ Նավասարդյանի և Միսակ Համբարձումյանի պաշտոնանկությունները, նոր օրինախախտումներ են գրանցվում հենց քաղաքապետարանի աշխատակիցների կողմից:
Երեկ, քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Սերգեյ Մակարյանն իր աշխատասենյակում պատուհանի մոտ ծխել և մոխիրը դուրս է թափել պատուհանից դուրս այն դեպքում, երբ պատուհանի տակ մարդիկ են կանգնած:
Պետք է նկատել, որ օրենքն արգելում է ծխել քաղաքապետարանի շենքում և ցանկացած պաշտոնյայի աշխատասենյակում` անկախ պաշտոնից:
Փաստորեն, մի պաշտոնյա, ով պետք է հետևի օրենքներին, հենց ինքն է խախտում այն և նույնիսկ հանրության առաջ խոստովանում այդ մասին:
Ակտիվիստների հետ զրույցում նա նշել է. «Էդ կաբինետն իմն ա, իմ տիրապետության տակ ա, պատուհանով, վարագույրով, ամեն ինչով»:
Ակտիվիստի այն հարցին, թե դա թու՞յլ է տալիս պատուհանից մոխիրը կտացնել ներքև, նա պատասխանեց. «Պատուհանից ու՞ր են կտացնում»:
Ակտիվիստներն էլ հուշեցին, որ մոխրամանի մեջ են կտացնում սիգարետի մոխիրը, ոչ թե պատուհանից դուրս, ինչին ի պատասխան պաշտոնյան պատասխանեց. «Էդ իմ իրավունքն ա»:
Այս ամենի հետ մեկտեղ Ս. Մակարյանը նաև սպառնաց, ասելով. «Զգուշացնում եմ, եթե իմ պատուհանի ուղղությամբ կամերաներ տեսա, վատ հետևանք կունենա:
Մանրամասները` Արշակ Զաքարյանի տեսանյութում