Պետք է բացառել սմարթֆոնների առկայությունը կամ օգտագործումը մարտական գործողությունների գոտում։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը:
«Պետք է բացառել սմարթֆոնների առկայությունը կամ օգտագործումը մարտական գործողությունների գոտում։ Այս հարցում ամբողջությամբ աջակցում եմ Հայաստանի պաշտպանության նախարարության հայտարարություններին։
Դա հատկապես պարտադիր է զինծառայողների կյանքի ու առողջության պաշտպանության համար»,- գրել է նա։