Թուրքական քարոզչության կողմից «տեղական» ու «անորսալի» հորջորջված Bayraktar TB2 տիպի հարվածային անօդաչու թռչող սարքերի մասին քննարկումները հատկապես ակտիվացել են Արցախի նկատմամբ սեպտեմբերի 27-ից մեկնարկած թուրք-ադրբեջանական ագրեսիայի սանձազերծման ֆոնին:
Թշնամական քարոզչամեքենան Ադրբեջանի կողմից այս ԱԹՍ-երի լայնամասշտաբ կիրառումը ձգտում է նաև հոգեբանական ճնշման գործիք դարձնել հայկական կողմի վրա, գրում է Ermenihaber-ը:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի փեսա Սելջուք Բայրաքթարի ընտանիքին պատկանող «Baykar Makina» ընկերության կողմից արտադրվող «Bayraktar TB2»-ը բավականին տպավորիչ մարտավարատեխնիկական բնութագիր ունի: Այս ԱԹՍ-երի մասին թուրքական քարոզչության սեփական հանրությանը փորձում է համոզել, որ դրանք ամբողջության արտադրված են Թուրքիայում «ազգային ու տեղական» միջոցներով։ Սակայն իրականում այս սարքերն այնքան էլ տեղական չեն, քանի որ դրանց արտադրությունը կախված է արտասահմանից ներմուծվող այնպիսի անփոխարինելի ու կարևոր բաղադրամասերից, ինչպիսիք են օրինակ շարժիչներն ու տեսախցիկները, արբանյակային կապի համակարգերն ու GPS ընդունիչները:
Մանրամասները` սկզբնաղբյուրում:



 
										
										 
										
										 
										
										 
					






 
								 
								 
								 
								 
								 
								 
		 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 «Եղել են ինձ ճնշելու փորձեր, բայց ռեկտորը հասկացել է, որ դա վատ հետեւանքներ կունենա ԵՊՀ–ի համար». Արայիկ Հարությունյան
										«Եղել են ինձ ճնշելու փորձեր, բայց ռեկտորը հասկացել է, որ դա վատ հետեւանքներ կունենա ԵՊՀ–ի համար». Արայիկ Հարությունյան				 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
				 
				 
				 
				 
				 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					