«Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբ­յուրները փոխանցում են, որ օր օրի վա­տանում Է ԱԺ ԲՀԿ խմբակցության ան­դամ Արագած Ախոյանի ֆինանսական վիճակը:

Բանն այն է, որ որոշ ժամա­նակ առաջ պատգամավորը «Յունիբանկ»-ից վարկ է վերցրել Քանաքեռ- Ջեյթուն և Արաբկիր վարչական շր­ջաններում էլիտար շենքեր կառուցելու համար, սակայն մինչ օրս չի կարողա­նում վարկը մարել: Այժմ Ա. Ախոյանը ստիպված բանկի հետ պայմանավոր­վածություն է ձեռք բերել, որ ամեն ամիս 2 բնակարան հանձնի՝ այդ կերպ վերցրած գումարները մարելով:

Սա­կայն Ա. Ախոյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարել է, թե իրականում նման բան գոյություն չունի: