«Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ օր օրի վատանում Է ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Արագած Ախոյանի ֆինանսական վիճակը:
Բանն այն է, որ որոշ ժամանակ առաջ պատգամավորը «Յունիբանկ»-ից վարկ է վերցրել Քանաքեռ- Ջեյթուն և Արաբկիր վարչական շրջաններում էլիտար շենքեր կառուցելու համար, սակայն մինչ օրս չի կարողանում վարկը մարել: Այժմ Ա. Ախոյանը ստիպված բանկի հետ պայմանավորվածություն է ձեռք բերել, որ ամեն ամիս 2 բնակարան հանձնի՝ այդ կերպ վերցրած գումարները մարելով:
Սակայն Ա. Ախոյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարել է, թե իրականում նման բան գոյություն չունի: