Երեկ «Հրապարակ» օրաթերթը նամակ է ստացել Աշ­տարակից.

 «3 ամիս առաջ, երբ նոր էին սկսվել խոսակցու­թյունները գազի թանկացման մասին, Աշտարակում, որտեղ կյանքը 10 տարի կանգնած է, արագ թանկացումներ սկսվեցին: Տաքսիները վճարը դարձրին 500 դրամ՝ բարձրացնելով 200 դրամով: Երբ Երևանում սկսեցին խոսել ներքաղաքային տրանսպորտի բարձրացման մասին, երթուղայինների վարձն անմիջապես բարձրացրին 50 դրամով: Դիմում ենք կառա­վարությանը՝ մեկ-մեկ էլ ուշադրություն դարձ­րեք այս մարզկենտրոն ասվածին...»: