Երեկ «Հրապարակ» օրաթերթը նամակ է ստացել Աշտարակից.
«3 ամիս առաջ, երբ նոր էին սկսվել խոսակցությունները գազի թանկացման մասին, Աշտարակում, որտեղ կյանքը 10 տարի կանգնած է, արագ թանկացումներ սկսվեցին: Տաքսիները վճարը դարձրին 500 դրամ՝ բարձրացնելով 200 դրամով: Երբ Երևանում սկսեցին խոսել ներքաղաքային տրանսպորտի բարձրացման մասին, երթուղայինների վարձն անմիջապես բարձրացրին 50 դրամով: Դիմում ենք կառավարությանը՝ մեկ-մեկ էլ ուշադրություն դարձրեք այս մարզկենտրոն ասվածին...»: