Politik.am-ը գրում է. «Մենք արդեն տեղեկացրել էինք, որ ամերիկացի միլիարդատեր Ջորջ Սորոսն ամիսներ առաջ հոդված էր հրապարակել, որով առաջարկել էր արեւմտյան երկրներին աջակցել Թուրքիային՝ Ռուսաստանի դեմ պայքարում։
Քաղաքական որոշ շրջանակներ կարծում են, որ նույն տրամաբանությամբ Սորոսը օգնում է Թուրքիային նաեւ Արցախում տեղի ունեցող զարգացումների մասով։
Օրերս քրդալեզու «ՌոժՆյուզ» լրատվականը հրապարակել է մի հոդված, ըստ որի ամերիկացի միլիադրատեր Ջորջ Սորոսն ուղիղ աջակցություն է ցուցաբերում նաեւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին։ Լրատվականին այս տեղեկատվությունը փոխանցել են Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» իրենց աղբյուրները։
Լրատվականի աղբյուրների փոխանցմամբ Սորոսը Ալիեւին առաջարկել է միջազգային մեդիա աջակցություն եւ եվրոպական ու միջազգային կառույցներում աջակցություն քվեարկությունների ժամանակ, իր լոբիստական խմբերի միջոցով»