Արցախի ազատամարտիկների միության Բերձորի բաժանմունքի ղեկավար Հարություն Ավանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«ՊԲ N ստորաբաժանման և Քաշաթաղի շրջանի մի խումբ պահեստազորայինների և աշխարհազորի հետ, այսօր առավոտյան Բերձորի ուղղությամբ առաջնագծի երեք թևերով անցել ենք գրոհի։ Թշնամու դիվերսիոն խմբերը հերթով հայտնաբերվում և ոչնչացվում են։ Մեր հրետանու դիպուկ համազարկերն ահ ու սարսափ են առաջացրել նրանց մոտ, ունեն զինտեխնիկայի և մարդուժի մեծ կորուստներ։ Սպասեք հաղթական լուրերի։

Թուրքը Բերձոր ոտք չի դնելու:

ՀԱՂԹՈՒՄ ԵՆՔ»: