Վրաստանի  նախագահական ընտրությունները  կկայանան հոկտեմբերի 27-ին, ընդունվել է 25 թեկնածուի  առաջադրում, սակայն երկուսը մերժվել են: Այսօր  «Ելակետ» մամուլի  ակումբում կայացած ասուլիսի ընթացքում նշեց  Վրաստանի  հարցերով փորձագետ Ջոնի Մելիքյանը:

«Հիմնական ֆավորիտներ կարող են լինել Գեորգի Մակրիաշվիլին, Բաքրաձեն  և մի շարք այլ քաղաքական գործիչներ, այդ թվում` Նինո Բուրջանաձեն», - նշեց փորձագետը:

Փոխձագետի խոսքերով, անկում է  ապրել  Իվանիշվիլիի  վարկանիշը, այն այժմ կազմում է  69 տոկոս: Համեմատության համար  նա նա նշեց, որ Սաակաշվիլիի  վարկանիշը 25 տոկոս է  կազմում:

Անդրադառնալով Վրաստանի  նախագահական ընտրությունների  ազդեցությանը հայկական համայնքի վրա, փորձագետը նշեց, որ  Վրաստանում փորձում են  ժողովրդավարական պետություն ստեղծել, սակայն, Ջ.Մելիքյանի խոսքերով,  հայ համայնքը  այնտեղ միասնական չէ և կան նաև ընդդիմության ներկայացուցիչների կողմնակիցներ:

«Նոր  իշխանությունները  փորձում են  հայ համայնքի խնդիրներին  անդրադառնալ, սակայն այժմ Վրաստանը  գտնվում է այնպիսի վիճակում, որ չի կարողանում  անդրադառնալ  հայկական համայնքի այն բոլոր խնդիրների լուծմանը, որոնք խոստացվել էին», - նշեց նա:

Ըստ  Ջ.Մելիքյանի,  հայկական համայնքն այժմ հիասթափված է, քանի որ սպասումները  շատ էին: Նա նաև նշեց, որ  հայկական համայնքն այնքան էլ ակտիվ չէ  Վրաստանի քաղաքական կյանքում, ինչը փորձագետի խոսքերով, վատ է, քանի որ թեկնածուների  շարքում կա նաև ազգությամբ ադրբեջանցի:

«Պետք է  հուսալ, որ գոնե մյուս  տարվանից  ակտիվ կլինեն»,- նշեց նա, եզրափակելով, որ  վրացահայերի համար  գլխավոր խնդիրն աշխատանք ունենալն է: