«Ժամանակ» թերթը գրում է. «Կառավարությունը քննարկման է դրել «Հուղարկավորությունների կազմակերպման և գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը:
Նախագծով առաջարկվում է օրինականացնել սահմանված 12,5 քառակուսի մետրից ավելի գերեզմանները համապատասխան վճար կատարելով: Եթե գերեզմանի տերը ցանկանում է ստանալ գերեզմանի վկայական, որտեղ արտացոլված կլինի գերեզմանի իրական չափը, ապա կառավարությունն առաջարկում է դրա դիմաց վճարել և ստանալ վկայականը:
Կառավարությունը երևի համարում է, որ հիմա նման փոփոխություն կատարելու ճիշտ ժամանակն է, դժվար թե ուրիշ մեկ այլ հարմար առիթ լինի նման օրենք անցկացնելու համար»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: