«Comedy club»-ի  10 ամյակի տոնակատարության ամենասպասված հյուր Փերիս Հիլթոնը  ժամանել է  Լատվիա ուշացումով: Տեխնիկական խնդիրների պատճառով   ինքնաթիռը օդ էր բարձերացել  ժամանակից ուշ:  Դա, ինչպես նաև, ոչ  այնքան տաք եղանակը Յուրմալայում, տխրեցրել է շիկահերին: Սակայն բուն միջոցառման ժամանակ նա համոզվեց, որ իզուր չի եկել:

Նրա ելույթը նույնպես սկսվեց ուշացումով, սակայն  հյուրերին դա չի տխրեցրել: Այդ ժամանակը  խելացի կերպով զբաղեցրել են «Comedy Club» –ի անդամները:  Սակայն սպասումը տվեց իր արդյունքը`  Հիլթոնը  ցնցեց իր ելույթով ողջ Յուրմալան:

Միջոցառմանը ներկա էր նաև «Վիա Գրա» խմբի նախկին անդամ Սվետլանա Լոբոդան: Նա ներկայացել է Լեդի  Գագայի  տեսքով: Սվետլանան, իհարկե, գեղեցիկ է, սակայն պատահում է այնպես, որ կանայք չափն անցնում են  դիմահարդարման միջոցների և հագուստի առումով: Լոբոդայի դեպքում ոչ այնքան արտահայտիչ էր հագուստը, որքան  դեմքը:

Այդ օրը  եկել էին բազմաթիվ  այլ աստղեր`  Յուլյա Վոլկովան, Վարելիյ Սյուտկինը, Սոսո Պավլիաշվիլին, Դոմինիկ Ջոկերը, Քսենիյա Բորոդինան և այլք:

 Բեմի վրա կատարվում էին անհավանական բաներ` կատակում էին ի սրտե, ինչպես միշտ:  Իսկ միջոցառումից հետո` ծովափում, հյուրերը սովորում էին «հարլեմ շեյկ» պարել: Միջոցառման ցուցադրությունը կլինի օգոստոսի վերջին:

    

  

  

  

  

 

Աղբյուրը և լուսանկարները` eg.ru