«Comedy club»-ի 10 ամյակի տոնակատարության ամենասպասված հյուր Փերիս Հիլթոնը ժամանել է Լատվիա ուշացումով: Տեխնիկական խնդիրների պատճառով ինքնաթիռը օդ էր բարձերացել ժամանակից ուշ: Դա, ինչպես նաև, ոչ այնքան տաք եղանակը Յուրմալայում, տխրեցրել է շիկահերին: Սակայն բուն միջոցառման ժամանակ նա համոզվեց, որ իզուր չի եկել:
Նրա ելույթը նույնպես սկսվեց ուշացումով, սակայն հյուրերին դա չի տխրեցրել: Այդ ժամանակը խելացի կերպով զբաղեցրել են «Comedy Club» –ի անդամները: Սակայն սպասումը տվեց իր արդյունքը` Հիլթոնը ցնցեց իր ելույթով ողջ Յուրմալան:
Միջոցառմանը ներկա էր նաև «Վիա Գրա» խմբի նախկին անդամ Սվետլանա Լոբոդան: Նա ներկայացել է Լեդի Գագայի տեսքով: Սվետլանան, իհարկե, գեղեցիկ է, սակայն պատահում է այնպես, որ կանայք չափն անցնում են դիմահարդարման միջոցների և հագուստի առումով: Լոբոդայի դեպքում ոչ այնքան արտահայտիչ էր հագուստը, որքան դեմքը:
Այդ օրը եկել էին բազմաթիվ այլ աստղեր` Յուլյա Վոլկովան, Վարելիյ Սյուտկինը, Սոսո Պավլիաշվիլին, Դոմինիկ Ջոկերը, Քսենիյա Բորոդինան և այլք:
Բեմի վրա կատարվում էին անհավանական բաներ` կատակում էին ի սրտե, ինչպես միշտ: Իսկ միջոցառումից հետո` ծովափում, հյուրերը սովորում էին «հարլեմ շեյկ» պարել: Միջոցառման ցուցադրությունը կլինի օգոստոսի վերջին:
Աղբյուրը և լուսանկարները` eg.ru