«Մանչեսթեր Յունայթեդի» ուրուգվայցի հարձակվող Էդինսոն Կավանին պատմել է, թե անգլիական ակումբ տեղափոխվելուց առաջ ինչու է մերժել իտալական «Ինտերին» ու «Յուվենտուսին»:
«Չէի կարող այդպես վարվել: Ես հանդես եմ եկել «Նապոլիում» և երախտապարտ եմ այդ ակումբին: Այդ պատճառով ստիպված էի մերժել իտալական մի քանի ակումբների, այդ թվում՝ «Ինտերին» ու «Յուվենտուսին»: Չէի կարող այդպես վարվել իմ նախկին ակումբի հետ: Նեապոլի մասին ունեմ միայն լավ հիշողություններ: Գիտեմ, որ շատ բան եմ արել այդ ակումբի համար, և նրանք շարունակում են արժանին մատուցել ինձ»,- 33-ամյա ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է Football Italia-ն:
Հիշեցնենք, որ Կավանին «Նապոլիում» խաղացել է 2010-2013-ը: Այս ամռանը նա ազատ գործակալի կարգավիճակով միացավ «Մանչեսթեր Յունայթեդին», որի կազմում անցկացրել է 10 հանդիպում, դարձել 3 գոլի ու մեկ գոլային փոխանցման հեղինակ: