Ամերիկացի երգչուհի Լեդի Գագան Twitter-ի իր միկրոբլոգում գրել է մի քանի հաղորդագրություններ Ռուսաստանում սեռական փոքրամասնությունների և ռուսական իշխանությունների քաղաքականության մասին:

Մասնավորապես նա գրել է.« Ինչու Դուք ինձ չձերբակալեցինք, երբ ունեիք այդ հնարավորությունը: Քանի որ վախենում էիք աշխարհի առջև պատասխան տալուց»,«Ռուսաական կառավարությունը հանցագործ է: Ճնշումը կընդունվի հեղափոխությամբ; Ռուս նույնասեռականներ դուք միայնակ չեք: Մենք կպայքարենք ձեր անկախության համար»:

Ինչպես նշում է  The Washington Post պարբերականը անչափահասների մոտ նույնասեռականների քարոզի արգելքի մասին ռուսական օրենքը արդեն առաջացրել է մարդու իրավունքների պաշտպան կազմակերպությունների զայրույթը, իսկ այժմ եկել է սեռական փոքրամասնությունների ակտիվիստ Լեդի Գագայի հերթը:

Պարբերականը նշում է, որ հնարավոր է փոփ աստղին և 40 մլն նրա երկրպագուներին համոզել Ռուսաստանին վերանայելու իր դիրքորոշումը: