Ամերիկացի երգչուհի Լեդի Գագան Twitter-ի իր միկրոբլոգում գրել է մի քանի հաղորդագրություններ Ռուսաստանում սեռական փոքրամասնությունների և ռուսական իշխանությունների քաղաքականության մասին:
Մասնավորապես նա գրել է.« Ինչու Դուք ինձ չձերբակալեցինք, երբ ունեիք այդ հնարավորությունը: Քանի որ վախենում էիք աշխարհի առջև պատասխան տալուց»,«Ռուսաական կառավարությունը հանցագործ է: Ճնշումը կընդունվի հեղափոխությամբ; Ռուս նույնասեռականներ դուք միայնակ չեք: Մենք կպայքարենք ձեր անկախության համար»:
Ինչպես նշում է The Washington Post պարբերականը անչափահասների մոտ նույնասեռականների քարոզի արգելքի մասին ռուսական օրենքը արդեն առաջացրել է մարդու իրավունքների պաշտպան կազմակերպությունների զայրույթը, իսկ այժմ եկել է սեռական փոքրամասնությունների ակտիվիստ Լեդի Գագայի հերթը:
Պարբերականը նշում է, որ հնարավոր է փոփ աստղին և 40 մլն նրա երկրպագուներին համոզել Ռուսաստանին վերանայելու իր դիրքորոշումը: