Սիրելի ընկերներ,
տեղեկացնում եմ, որ դադարեցնում եմ աշխատանքս իմ սիրելի Factor TV-ում, որի գործադիր ղեկավարն ու գլխավոր խմբագիրն եմ եղել հիմնադրման օրվանից։
Շնորհակալ եմ բոլոր գործընկերներիս, ովքեր տեւական ժամանակ համոզում էին, որ նման որոշում չկայացնեմ։ Ցավոք սրտի, մեր երկրին եւ անձամբ ինձ պատուհասած ողբերգություններից հետո այլեւս ի վիճակի չեմ շարունակել։
Իմ ստեղծած լրատվամիջոցից հեռանում եմ սրտի ցավով, բայց եւ՝ լիահույս, որ Factor.am-ը կունենա նորանոր հաջողություններ՝ իր հարյուր հազարավոր հետեւորդների համար շարունակելով մնալ անկողմնակալ, ստուգված եւ բազմակողմանի տեղեկատվության աղբյուր։