Ծննդաբերությունից հետո իմ քաշը ավելացավ, և դա ամուսնուս դուր չէր գալիս, նա շարունակ տրտնջում էր, որ ինձ նայելիս տհաճություն է զգում և մի օր էլ հեռացավ: Ասելու փոխարեն.
«Ոչինչ սիրելիս, ժամանակի ընթացքում ամեն ինչ կկարգավորվի», նա հեռացավ: Ես մնացի երեխայի հետ միայնակ:
Դժվարությունների մասին չեմ ուզում խոսել, որովհետև ովքեր եղել են այդ վիճակում գիտեն, թե ինչ է նշանակում փոքրիկ երեխայի հետ միայնակ մնալ:
Սկզբում ես հուսահատվեցի, բայց հետո հանուն իմ բալիկի ես իմ մեջ ուժ գտա և շարունակեցի ապրել: Ես սկսեցի վարժություններ անել, ամեն կերպ փորձում էի ինձանից վանել մռայլ մտքերը: Գիտե՞ք, ինչ է նշանակում, երբ քեզ դեն են նետում անպետք իրի նման:
Ծանր հոգեվիճակում էի, հետո սկսեցի մարզասրահ գնալ, հետո երբ փոքրիկս մեծացավ ընդունվեցի աշխատանքի և սկսեցի զբաղվել ֆիթնեսով:
Ես շատ լավ ու հոգատար մարզիչ ունեի: Նա ինձ շատ օգնեց: Ես սկսեցի սիրել իմ մարմինը:
Որոշեցի կտրուկ փոխել ոճս և այդպես էլ արեցի, նոր սանրվածք, մազերի նոր գույն և հագուստի նոր ոճ… Մի օր էլ երեխայի մանկապարտեզի մոտ տեսա նախկին ամուսնուս: Երևի հիշել էր, որո երեխա ունի և եկել էր, որ տեսնի: Զգացի, որ ուշադիր նայում է վրաս ու հանկարծ մոտեցավ.
— Կներեք, կարելի՞ է Ձեզ սուրճի հրավիրել, եթե դեմ չեք: Ես դեմքս ծածկեցի ձեռքերով և սկսեցի ծիծաղել: Նա փաստորեն ինձ չէր ճանաչել:
— Ես ինչ որ ծիծաղալու բա՞ն ասացի:
— Զագսում, երբ երդվում էիր սիրել և պաշտպանել, — շրջվելով դեպի նա, ասացի ես:
— Միթե՞ դու ես, ո՞նց ես փոխվել, դու հրաշք ես, — ասաց նա զարմանքից չռված աչքերով և գրկաբաց մոտեցավ ինձ:
— Դու ունես ընդամենը 10 րոպե, այստեղից հեռանալու համար , — շատ լուրջ ասացի ես,- գնա այնտեղ, որտեղից եկել ես և այլևս երբեք չհայտնվես իմ կյանքում:
Ու նա գնաց: Գիտե՞ք, որքան բավարարված զգացի ինձ, որքան էի սպասել այդ օրվան, որ նրա երեսին ասեմ այդ խոսքերը:



 
										
										 
										
										 
										
										 
					






 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
		 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 «Եղել են ինձ ճնշելու փորձեր, բայց ռեկտորը հասկացել է, որ դա վատ հետեւանքներ կունենա ԵՊՀ–ի համար». Արայիկ Հարությունյան
										«Եղել են ինձ ճնշելու փորձեր, բայց ռեկտորը հասկացել է, որ դա վատ հետեւանքներ կունենա ԵՊՀ–ի համար». Արայիկ Հարությունյան				 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
				 
				 
				 
				 
				 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					