Երեկ մի խումբ քաղաքացիներ «Ժո­ղովուրդ»-ի հետ զրույցում դժգոհել են, որ Արտաշատ քաղաքում գործող տաքսի ծառայություններն իրենց ու­ղեվարձերը բարձրացրել են: Եթե նախկինում մեկ կիլոմետրի համար քաղաքացին վճարում էր 100 դրամ, հիմա վճարելու է 120 դրամ:

 Այսինքն՝ եթե նախկինում 3500 դրամ էին վճա­րում Արտաշատից Երևան գալու հա­մար, ապա հիմա՝ 4200 դրամ:

 Խնդրի առնչությամբ «Ժողովուրդ»-ը զրուցել է Արտաշատի քաղաքապետ Գագիկ Մուրադյանի հետ, որը խոստացել է զրուցել տաքսի ծառայությունների տնօրենների հետ: