Երեկ մի խումբ քաղաքացիներ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում դժգոհել են, որ Արտաշատ քաղաքում գործող տաքսի ծառայություններն իրենց ուղեվարձերը բարձրացրել են: Եթե նախկինում մեկ կիլոմետրի համար քաղաքացին վճարում էր 100 դրամ, հիմա վճարելու է 120 դրամ:
Այսինքն՝ եթե նախկինում 3500 դրամ էին վճարում Արտաշատից Երևան գալու համար, ապա հիմա՝ 4200 դրամ:
Խնդրի առնչությամբ «Ժողովուրդ»-ը զրուցել է Արտաշատի քաղաքապետ Գագիկ Մուրադյանի հետ, որը խոստացել է զրուցել տաքսի ծառայությունների տնօրենների հետ: