Նախօրեին Օլգա Բուզովան մեծ շուքով նշել է ծննդյան օրը։ Հունվարի 20-ին նա 35 տարեկան է դարձել եւ հոբելյանի առիթով տոն է կազմակերպել «Օրիոն Հոլում», որևին հրավիրել է բազմաթիվ լրագրողների եւ ռուսական էստրադայի աստղերի։
Հեռուստահաղորդավարուհին շքեղ երեկույթ է խոստացել եւ հուսախաբ չի արել։ Բոլոր հյուրերին սեւ ձկնկիթով, պաղպաղակով, բազմաթիվ թխվածքներով ու էլիտար ապրանքանիշի շամպայնով հյուրասիրություն էր սպասվում։
Սակայն իսկական անակնկալ է դարձել հոբելյարի հայտնվելը, որը կարողացել է հանրությանը զարմացնել իր հագուստով։ Հատուկ միջոցառման համար Բուզովան Arti Design-ի՝ պարող եւ խորեոգրաֆ Արտաշես Օհանյանի՝ սպիտակ կարճ զգեստ է կրել, որը երկար փեշեր ունի եւ փոքր թեւեր ուսերի հատվածում