Օլգա Բուզովան կարող է զրկվել տեսողությունից, հայտնում է «Սոբեսեդնիկ»-ը։ Լրատվամիջոցը հիշեցրել է, որ հեռուստահաղորդավարուհին մանուկ հասակից շատ վատ է տեսնում։

Բուզովայի խնդրի քննարկման առիթ է դարձել Գարիկ Մարտիրոսյանի ելույթը նրա ծննդյան 35-ամյակին։ Հումորիստը նշել է, որ վերջին շրջանում բարդացել է իր աստիգմատիզմը։ Լրագրոցները հիշեցրել են, որ արարողության «մեղավորը» եւս տեսողության հետ լուրջ խնդիրներ ունի։ Դեռ մանուկ հասակից հեռուստահաղորդավարուհու մոտ կարճատեսություն է ախտորոշվել։ Հիմա նա ստիպված է ակնոց եւ կոնտակտային լինզաներ կրել «մինուս յոթի համար»։

Իրավիճակը կարելի է շտեկ վիրահատության միջոցով, սակայն բժիշկները ոչ մի երաշխիք չեն տալիս։ Այդ պատճառով էլ աստղը չի շտապում դիմել վիրաբույժների օգնությանը։ «Վիրահատությունից հետո Օլգան առհասարակ կարող է կուրանալ»,- ասվում է հոդվածում։

Ավելի վաղ Բուզովան հայտարարել է սիրելիից՝ բլոգեր Դավիթ Մանուկյանից բաժանվելու մասին։ Նա Instagram-յան էջոմ գրել է, որ հիմ արդեն «ազատ աղջիկ» է, քանի որ իր ընտրյալը «սարսափելի եւ անհասկանալի բաներ է անում»։ Արտիստն ընդգծել է, որ դեռ սիրում է նրան, սակայն չի կարող նրա հետ լինել։

Բուզովան նաեւ հետեւորդներին խնդրել էր Մանուկյանի մասին հարցեր չտալ եւ օգնել իրեն «ողջ մնալ», քանի որ այս պահին քույրը պայքարում է կաթվածի հետեւանքների դեմ, իսկ տատիկը բուժվում է քաղցկեղի դեմ։ Ավելի ուշ Բուզովայի էջի Stories բաժնում հայտնվել է նամակագրության լուսանկարը, որը ենթադրաբար եղել է Մանուկյանի հետ։ Դրանում նա բլոգերին առաջարկում է պատմել այն մասին, թե ինչպես է նա «ծեծել իրեն, թքել դեմքին ու վիրավորել»։