Հանկարծակի շատ քրտնելը կարող է լինել նախակաթվածային վիճակի նախանշան: Այս մասին հայտնում է Express-ը՝ վկայակոչելով Սրտի բրիտանական ֆոնդի մասնագետների տվյալները:
Բանն այն է, որ երբ արտերիաները խցանված են, սիրտը ստիպված է ավելի շատ ջանք գործադրել արյուն մղելու համար: Արդյունքում օրգանիզմը սկսում է ավելի շատ քրտնել, որ լրացուցիչ լարվածության ժամանակ ջերմաստիճանը նվազեցնի:
Մասնագետների խոսքով՝ եթե քրտնարտադրությունն ուղեկցվում է կրծքում կտրուկ ցավով, գլխապտույտով եւ հեւոցով, դա վկայում է նախակաթվածային վիճակի մասին: Այս ախտանիշների դեպքում անհրաժեշտ է անհապաղ դիմել բժշկական օգնության: