Զինծառայող Անդրանիկ Պողոսյանն, ով տեսանյութ էր հրապարակել, որում պատկերված էր մեր սահմանային դիրքերում տեղադրված վրաններում զինվորների կեցության անմխիթար պայմանները, ֆեսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ իրեն ստիպել են ջնջել տեսանյութը:
«Երբ, որ պատերազմական դրության ժամանակ մարտական դիրքերից լայֆ են մտնում ու ի շահ վարչապետի սաղ ազգին հայհոյում են` էդ լայֆը պետական մասշտաբով դնում Երևանի կենտրոնական հրապարակում հեռուստացույցով ցույց են տալիս։ Իսկ ես, որ վարչապետին ի շահ չեմ խոսում, բայց խոսում եմ ի շահ բանակի, կարևոր խնդիրներ եմ բարձրացնում, որ հետևողական լինեն ու բանակը ոտքի կանգնեցնեն` դառնում եմ հանցանք կատարած, որովհետև զինծառայողին չի թույլատրվում լայֆ մտնել ու ես ստիպված եմ լինում լայֆս ջնջել, որովհետև չեմ կարա իմ մասին մտածող հրամանատարիս խոսքն անտեսել։
Դեմոկրատիա.... դեմոկրատիա.... ո՞ւրա ձեր դեմոկրատիան»,- գրել է նա»:
Թեև նա ստիպված ջնջել է տեսանյութը, սակայն այն ներբեռնել ու վերահրապարակել են բազմաթիվ հարթակներ: