«Синий кит» խաղը մարդիկ մտածում են՝ ինչ-որ հավելվածով խաղ ա, մտնում ես խաղում։ Իրականում խաղ ասածը հարաբերական ա։ Կապույտ կետը ամենասովորական մանիպուլիացա ա դեռահասների մասնակցությամբ։
Հիմնականում տարածվում ա Vkontakte-ում ու Instagram-ում։
Կազմակերպիչները խմբեր են ստեղծում ու հեշթեգներով տարածում նկարներ։ Հայտնի հեշթեգներ են՝ «синий кит», «разбуди меня в 4.20», «Я в игре», «Тихий дом»
Դեռահասները գնում են հեշթեգով ու կապի դուրս գալիս խմբի ադմինի հետ։ Խմբի ադմինը սկսում ա հարց ու փորձ անել. ինչ ընտանիքից ա, ինչ տրամադրություն ունի, որտեղ ա գտնվում։
Նմանատիպ հարցերով պատկերացում են ստանում դեռահասի մասին ու սկսում առաջադրանքներ տալ։ Օրինակ հեշտերից՝ գրիչով ձեռքիդ կապույտ կետ նկարի, հետո արդեն ասում են՝ ածելիով կտրիր ձեռքերդ, իբր ցույց տուր, որ համարձակ ես։
Եթե թակարդն ընկած երեխան սկսում ա հակառակվել առաջադրանք տվողներին, սկսում են վախեցնել՝ օրինակ կգանք ձեր տուն կսպանենք։ Որտեղի՞ց գիտեն տան տեղը՝ երեխեն ինքն ա ասել։Մարդիկ հարցնում են՝ իմաստը, նպատակը որն ա։ Չկա ոչ մի իմաստ ու նպատակ, հիվանդ մարդիկ տենց խաղում են դեռահասների հետ, զուտ իրանց հաճույքի համար։
Խաղի վատ հետևանքներից խուսափելու համար պետք ա հետևողական լինել. ոչ պետք ա դնել ու հավաքել բոլոր սմարթֆոնները երեխեքի ձեռքից, ոչ էլ թողնել բարձիթողի վիճակում։ Պետք ա խոսալ, հետաքրքրվել, հասկանալ ինչով ա զբաղվում ամբողջ օրն երեխեն ինտերնետում։ Ընկերանալ երեխու հետ, որ խնդիրներ ունենա, չվախենա գա ասի դրանց մասին, այլ վստահի, որ ոչ թե կպատժեք ու կգցեք չուլանը, այլ կօգնեք ելք գտնել։
Իսկ շատ փոքրերի համար Google-ն ունի Family Link հավելված, որը հնարավորություն ա տալիս, տեսնել, թե երեխեն ինչ ա անում սմարթֆոնով, լոկացիան հետևել ու սահմանափուկներ դնել օգտագործման։ Օգտվեք։