«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Մեզանում ավանդույթ է ձևավորվել. ԶԱԳՍ-երի, անձ­նագրայինի, նոտարիատի բա­ժինների ղեկավարները բարձ­րաստիճան պաշտոնյաների կա­նայք, մտերմուհիները, դուստրե­րը կամ բարեկամներն են:

Մեր տեղեկություններով, այս թեման վերջին շրջանում սկսել են քննարկել իշխանությունում և մտածում են վի­ճակը փոխելու մասին:

Ըստ այդմ, կադրային տեղաշարժեր են սպասվում Անձնագրային և վիզաների վարչության տարածքային ստորա­բաժանումներում. ոմանց պաշտոնանկություն է սպասվում»: