«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Մեզանում ավանդույթ է ձևավորվել. ԶԱԳՍ-երի, անձնագրայինի, նոտարիատի բաժինների ղեկավարները բարձրաստիճան պաշտոնյաների կանայք, մտերմուհիները, դուստրերը կամ բարեկամներն են:
Մեր տեղեկություններով, այս թեման վերջին շրջանում սկսել են քննարկել իշխանությունում և մտածում են վիճակը փոխելու մասին:
Ըստ այդմ, կադրային տեղաշարժեր են սպասվում Անձնագրային և վիզաների վարչության տարածքային ստորաբաժանումներում. ոմանց պաշտոնանկություն է սպասվում»: