Իտալական «Միլանի» շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը պատմել է, որ պատմության լավագույն ֆուտբոլիստ է համարում բրազիլացի Ռոնալդոյին:
«Հանճար Ռոնալդոն կատարյալ խաղացող էր: Կան ֆուտբոլիստներ, որոնք ֆուտբոլ են խաղում, բայց կան այնպիսիք, ովքեր իրենք են ֆուտբոլը: Հետևելով նրա խաղին՝ դուք ցանկանում էինք լինել այնպիսին, ինչպիսին նա է: Նա փոխեց խաղը իր շարժումով ու գնդակի հետ աշխատանքով: Ինձ համար նա լավագույնն է պատմության մեջ»,- 39-ամյա ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է «Discovery+»-ը:
Հիշեցնենք, որ կարիերայի ընթացքում Ռոնալդոն հանդես է եկել բրազիլական «Կրուզեյրոյում», «Կորինտինասում», հոլանդական «ՊՍՎ Էյնդհովենում», կատալոնական «Բարսելոնայում», իտալական «Ինտերում» ու «Միլանում» և Մադրիդի «Ռեալում»: Բրազիլիայի հավաքականի կազմում հարձակվողը 2 անգամ (1994-ին ու 2002-ին) դարձել է աշխարհի չեմպիոն: