Մադրիդի «Ռեալի» եւ Բրազիլիայի հավաքականի նախկին հարձակվող Ռոնալդոն բարձր է գնահատել ֆրանսիական ՊՍԺ-ի եւ աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի 23-ամյա հարձակվող Կիլիան Մբապեի որակները։

«Մբապեն ունի հրաշալի որակներ՝ տեխնիկա, արագություն, գոլային հոտառություն։ Եթե համեմատենք նրան եւ ինձ, այո՝ Մբապեի խաղն ինձ հիշեցնում է իմ խաղը»,- Ռոնալդոյի խոսքը մեջբերում է RMC Sport-ը։


Աշխարհի կրկնակի չեմպիոն Ռոնալդոն ֆուտբոլիստի կարիերան ավարտել է 2011-ին։ Այժմ նա իսպանական «Վալյադոլիդի» եւ բրազիլական «Կրուզեյրոյի» սեփականատերն է։

Սպասվում է, որ Մբապեն ամռանն անվճար կմիանա Արքայական ակումբին։