Քիչ առաջ հրապարակված ուղերձով ԶԵՒ Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը հայտարարեց, որ թեեւ պաշտոնից իր ազատման ողջ գործընթացը «հակասահմանադրական է», սակայն ինքը հակասահմանադրական քայլերի չի պատրաստվում դիմել, այլ որոշել է դիմել Վարչական դատարան:
Նա նաեւ հայտարարեց, որ իր դիրքորոշումն անփոփոխ է՝ «Ճգնաժամի հայրենանպաստ լուծումը հնարավոր է ապահովել բացառապես Հանրապետության վարչապետի հրաժարականի և արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքում»։ Եւ հայտարարեց, որ իր «ծառայությունը հայրենիքին և հայ ժողովրդին շարունակելու է այլ կարգավիճակով»։
hraparak.am-ից տեղեկացանք, որ նա պատրաստվում է մտնել մեծ քաղաքականություն եւ այդ առումով կոնսուլտացիաներ է անցկացնում ընդդիմության հետ։ Եթե չհաջողվի փողոցում պայքարը շարունակով ընդդիմության հետ համատեղ պայքարի պլատֆորմ մշակել, հնարավոր է, որ Օնիկ Գասպարյանն ինքնուրույն գործոն դառնա դաշտում եւ նոր բեւեռ ձեւավորի։
Գործող ընդդիմությունը, որը փողոցում պայքարի 4-ամսյա ուղի է անցել արդեն իր ձեւավորված հիերարխիան ունի եւ նոր մարդու իր ղեկավար կազմում ընդունելու հարցը դեռ պետք է քննարկի։